Իմ գյուղը՝ Տումին, գտնվում է Հադրութի շրջանում։ Իմ գյուղը պատված է բարձր սարերով։ Իմ գյուղն ունի շատ հիշարժան վայրեր։ Դրանցից են Դիզափայտը, Կարմիր եկեղեցին, Թագավորի աղբյուրը, Թագավորի գերեզմանը, Գյորջի խաչը, Թթու ջուրը եւ այսպես շարունակ։
Սարերի բարձրությունից գյուղը եւս շատ գեղեցիկ է երեւում։ Մեր գյուղը հարուստ է իր կանաչ ու փարթամ բնությունով։ Մեր գյուղը գեղեցիկ է տարվա չորս եղանակներին էլ՝ թե՛ ամռանը, թե՛ գարնանը, թե՛ աշնանը, եւ թե՛ ձմռանը։ Օրինակ՝ թե՛ գարնան արեւոտ օրը, երբ նա մեկնված է լեռների գրկում, թե՛ ամռան աստղազարդ գիշերներին, թե՛ աշնան հողմերին եւ թե՛ ձմռանը՝ փափկավուն ձյունով։ Մեր գյուղը հարուստ է նաեւ սառնորակ ու պաղ աղբյուրներով։ Հայրենական պատերազմում զոհված համագյուղացիների պատվին կառուցվել է հոյակերտ հուշարձան։ Մի խոսքով՝ ինձ համար մեր գյուղից լավ տեղ չկա։
Հադրութի շրջանի Տումիի դպրոց, 4-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։