Ուկրաինայի Գերագույն ռադան համապատասխան հռչակագրով չեղարկել է Ռուսաստանի հետ պատերազմական պայմաններում նախագահական ընտրությունների անցկացումը երկրում։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ փաստաթղթի ընդունմանը մասնակցել են Ուկրաինայի խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու հանձնախմբերը։
Ավելի վաղ նշվում էր, որ հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2024-ի գարնանը, սակայն Ռադայի ընդունած հռչակագրով մինչ պատերազմի ավարտը Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվի։