Լիտվայի, Լատվիայի եւ Լեհաստանի ղեկավարները հրաժարվել են Դուբայում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին համատեղ լուսանկարվելու առաջարկից:
Նրանց չի բավարարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությունն այնտեղ։
«Դա կոչվում է ընտանեկան լուսանկար։ Լուկաշենկոն չի պատկանում այն ընտանիքին, որին մենք ուզում ենք պատկանել»,- ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Մերձբալթյան հանրապետության ղեկավարը հավելել է, որ Բելառուսի ռեժիմը նպաստում է ապագա աշխարհի կործանմանը եւ Ռուսաստանի հետ միասին պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է Ուկրաինայում: