Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հետ։
Ձեւակերպում չկար, ժամանակ կար
— Դու չես ասում՝ ինչքան զիջեմ, որոշված ա, որ պետք ա 7 շրջանները տաս․․․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ա․․․ Դա մենք չենք որոշում։
— Չէ․․․ Էդ Նիկոլ Փաշինյանը կարող ա մեր ժողովրդին․․․
— Նիկոլ Փաշինյանի մասին չի խոսքը․․․ Խոսքը Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատով բանակցությունների մասին ա։
— Երբեք չի եղել հստակ ձեւակերպումը թղթի վրա արձանագրված, որովհետեւ եղել է ժամանակ, երբ որ բանակցային ձեւաչափում եղել է տարբերակ, որ Հայաստանը զորքերը հետ է քաշում ազատագրված հարավային շրջաններից, բայց Քարվաճառի եւ Բերձորի շրջանները մնում են։
— Ցույց տվեք՝ դա որ ծրագիրն ա։
— Ամբողջ բանակցություններում։