Թեեւ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության 71 դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել են 38-ով, սակայն առաջին անգամ հայտնաբերվել են Օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը եւ նրա ճյուղը՝ JN.1:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ BA.2.86 տարբերակն առաջին անգամ աշխարհում հայտնաբերվել է 2023-ի օգոստոսին: Ներկայում ուսումնասիրություններ են արվում ավելի լավ հասկանալու դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության վրա:
Ներկա պահին BA.2.86-ը չի հանգեցնում վարակների կամ հոսպիտալացումների աճի: