Իսրայելը պաշտոնական ուղիներով Եգիպտոսին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային եւ Հորդանանին տեղեկացրել է, որ պատերազմից հետո Գազայի հատվածի սահմանին կստեղծվի անվտանգության հատուկ բուֆերային գոտի՝ ապագա հնարավոր հարձակումները կանխելու համար։
Զեկույցում ասվում է, որ բուֆերային գոտին սահմանի ամբողջ երկայնքով կունենա 1-2 կմ լայնություն։