Չինական Xiaomi-ն ներկայացրել է նոր խելացի մահճակալ: Xiaomi 8H Find Smart Electric Bed-ն ունի «անկշռության» ռեժիմ եւ «հակախռմփոցի» գործառույթ։
Մահճակալն աչքի է ընկնում առանց շրջանակի դիզայնով։ Իսկ խելացի տաք լուսավորությունը կարող է օգտագործվել նաեւ որպես գիշերային լույս։
Մահճակալն առաջարկում է ութ տարբեր «հարմարավետ ռեժիմներ». հակախռմփոց, հեռուստացույց, զրոյական ձգողականություն, խնամք, ընթերցանություն, խաղեր, յոգա եւ հարթ ռեժիմ՝ բավարարելով տարբեր կարիքներ եւ նախասիրություններ:
Մահճակալը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ կարգավորելու մեջքի դիրքը 60°-ի սահմաններում, իսկ ոտքերինը՝ 40°-ով՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն: