Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը այսօր հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխարտգործնախարար Մոհսեն Բահարվանդի հետ։
Իրանում ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետեւանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:
Իրանի փոխարտգործնախարարի խնդրանքով դեսպան Թումանյանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով: