ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին նոյեմբերին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ Կիեւ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ից 17 միլիոն արկ եւ 350-400 միլիարդ դոլար է խնդրել՝ Ուկրաինայի բռնազավթումից ազատագրելու համար։
ԱՄՆ պաշտպանության ուժերի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ, մեղմ ասած, զարմացած էր, քանի որ ամբողջ աշխարհն անգամ ի վիճակի չէ նման քանակի ական հավաքելու:
Զալուժնին Օսթինին բողոքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի՝ զորքերի հրամանատարության եւ վերահսկման գործերում միջամտելու համար։
Ամերիկացի բարձրաստիճան սպան նշել է, որ թեեւ Ուկրաինայի նախագահի գրասենյակում իմացել են այդ խոսակցությունների մասին եւ դժգոհ են, այդուհանդերձ, Զելենսկու աշխատակազմի զգալի մասը հակված է այն մտայնությանը, որ ներկա պահին գործող գլխավոր հրամանատարի հրաժարականը միանշանանակ կնպաստի նրա քաղաքական կարիերային: