Սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը օտարերկրյա պետություններում հունվարի 1-ից հետո էլ շարունակելու են վավերական համարվել: Դրա մասին դեկտեմբերի 4-ին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից:
Սովորական անձնագրերը նշված վավերականության ժամկետի ընթացքում վավերական կլինեն՝ անկախ նրանից՝ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կա, թե ոչ: