ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման հարցերը եւ Կասպյան «հնգյակի» շրջանակում համագործակցության խնդիրները:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների իրագործումը։ Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ՝ ներառյալ Կասպյան «հնգյակի» շրջանակներում համագործակցության խնդիրները։