Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 5-ին ընդունած հռչակագրում հայտարարել է, որ չի ընդունում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի եւ ռազմաքաղաքական լարվածության աճի:
Հռչակագրում նշվել է նաեւ, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի, քանի որ այդ պատերազմում հաղթողներ չեն կարող լինել: ՀԱՊԿ-ը փաստաթղթում աջակցություն է հայտնել «Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու» ջանքերին: Կազմակերպությունը կոչ է արել ակտիվ ջանքեր գործադրել միջուկային տերությունների միջեւ ռազմական առճակատում թույլ չտալու համար: