Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։
Չգիտեն՝ ինչ է պետությունը
Փաշինյանն ինքը գալիս էր մի այնպիսի դաշտից կամ շփումներ ուներ այնպիսի դաշտի հետ, որտեղ նաեւ ես եմ եղել։ Եվ ինձ թվումն էր դրա կրողը… դրա կրողն էր որպես ներկայանում, բայց երբ որ եկավ եւ էդ ոչմիթիզականությունը բերեց, դարձրեց նաեւ պետական քաղաքականության…
— Մաս…
…եւ ոչ միայն, այլ հրապարակային մաս։ Այդպիսին եղել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ չենք տալու ոչ մի բան, բայց դա չի եղել հրապարակավ։
— Բայց Քոչարյանն էդպիսի հայտարարություններ չի արել։
Դա չի եղել հրապարակավ։ Նա գնացել է, խոսել է, ձգձգել է, չի զիջել եւ այլն, բայց երբեք հրապարակավ չի ասել՝ ես ոչ մի բան չեմ զիջելու կամ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Չի եղել, սա միայն փաշինյանենց օրոք է եղել, միայն եւ միայն այն պատճառով, որ նրանք չեն պատկերացրել եւ հիմա էլ չեն պատկերացնում՝ հինգ տարի պետական պաշտոնյաներ լինելով, թե ինչ է պետությունը։