Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինայի դաշնակիցը չէ, հետեւաբար որեւէ դաշինքի մաս չէ:
«Միաժամանակ, Գերմանիան շարունակում է ռազմական օգնություն տրամադրել իր հնարավորությունների սահմաններում»,- ասել է պաշտպանության նախարարը։ Նա խոստովանել է, որ Ուկրաինա զենքի մատակարարումներն ուշանում են, բայց հավաստիացրել է, որ հզորությունները կավելացվեն որքան հնարավոր է շուտ:
«Պաշտպանական արդյունաբերությունը չի կարող ապահովել մատակարարումները որոշակի ոլորտներում այնքան արագ, որքան դա անհրաժեշտ է»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։ Ըստ նրա՝ դա վերաբերում է զինամթերքին, հակաօդային պաշտպանության համակարգերին։
Պիստորիուսը հավելել է, որ Բեռլինն անում է ամեն հնարավորը իր ուժերի ներածին չափով: Գերմանիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ նույնը վերաբերում է գրեթե բոլոր մյուս դաշնակիցներին ու գործընկերներին: