ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին որոշման ընդունման վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստին: Պանկինը հավելել է, որ պատվիրակության ֆիզիկապես ներկա չլինելն այնքան էլ չի արգելակում այլ անդամ երկրների համաձայնեցման գործընթացները: