Երեւանում ամանորյա տոնական ձեւավորման աշխատանքների կապակցությամբ դեկտեմբերի 6-ի 22:00-ից մինչեւ դեկտեմբերի 7-ի 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթեւեկությունը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնել են, որ ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: