Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ին, ինչպես նաեւ դեկտեմբերի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի եւ 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարեւմտյան` 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 10-11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում դեկտեմբերի 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։
Երեւան քաղաքում դեկտեմբերի 7-ի եւ 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 10-ի գիշերը, 9-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է անձրեւ, իսկ գիշերը եւ առավոտյան՝ մառախուղ։