Ցուցարարները դեկտեմբերի 7-ին արգելափակել են բրիտանական զենքի չորս գործարանները՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության:
Ըստ «Աշխատողներ հանուն ազատ Պաղեստինի» կազմակերպության՝ Բորնմութում, Լանկաշիրում, Բրայթոնում եւ Գլազգոյում չորս արգելափակված գործարաններում արտադրում են բաղադրիչներ F-35 կործանիչների համար, որոնք Իսրայելն օգտագործում էր Գազայի հատվածի դեմ պատերազմում:
«Կոչ ենք անում դադարեցնել բրիտանական կառավարության մեղսակցությունը Պաղեստինում իրականացվող ռազմական հանցագործություններին»,- նշված է կազմակերպության ինստագրամյան գրառման մեջ: