Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի նախագահությամբ տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» արտգործնախարարների համաժողովը:
Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի մասնակից վեց պետություններից 5-ի ՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: