Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ ովքեր են գերությունից ազատված 32 հայ զինծառայողները։ Հայաստան տեղափոխված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։ Այս բոլոր մարդիկ արդեն կրել են իրենց պատժի մեծ մասը:
Ցուցակում ներգրավված չեն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ Վագիֆ Խաչատուրյանը, Ալյոշա Խոսրովյանը։
Դեկտեմբերի 7-ին ազատ արձակված հայ գերիների ցանկը.
Հրաչ Արզումանի Ավագյան,
Գեղամ Սամվելի Սերոբյան,
Հայկազ Կորյունի Հովհաննիսյան,
Լեւոն Աշոտի Թոսունյան,
Արթուր Էդուարդի Բաղդասարյան,
Դավիթ Ստեփանի Ստեփանյան,
Հրայր Հրաչի Հերաբյան,
Անդրանիկ Վազգենի Միքայելյան,
Սերոպ Սուրենի Ավագյան,
Նարեկ Աղայի Կոստանյան,
Վարազդատ Սերյոժայի Հարությունյան,
Մանուկ Հովհաննեսի Մարտոյան,
Արսեն Արայիկի Վարդանյան,
Արման Վազգենի Դիլանյան,
Հրայր Վարդանի Թադեւոսյան,
Վահագան Էդիկի Բահրիկյան,
Կարեն Արմենի Արամյան,
Անդրանիկ Սրապի Սուքիասյան,
Գեւորգ Սամվելի Մարտիրոսյան,
Էդուարդ Արմենի Կիրակոսյան,
Ռոբերտ Հովիկի Գեւորգյան,
Սասուն Սեյրանի Եղիազարյան,
Վոլոդյա Գագիկի Հակոբյան,
Տիգրան Մանիկի Ավագյան,
Գրիգոր Սեյրանի Սաղաթելյան,
Վաղարշակ Աշոտի Ավետիսյան,
Վլադիմիր Օթարի Ռաֆայել,
Իշխան Աշոտի Սարգսյան,
Հարություն Յուրիկի Հովակիմյան,
Կարեն Աշոտի Ղազարյան,
Գագիկ Աշոտի Ոսկանյան,
Վիգեն Աբրահամի Էուլջեքչյան:
Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջեւ ուղիղ բանակցությունների արդյունքում եւ առանց երրորդ երկրի միջնորդության։
«Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են առաջ տանել խաղաղ գործընթացն առանց միջնորդների»,– գրում են լրատվամիջոցները։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, նրանց թվում՝ 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ՝ ադրբեջանական կողմը գերեվարել է առնվազն 80 անձի (ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք)։