Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակումը։
«Ուրախ ենք ողջունելու ձերբակալվածների ազատ արձակումը եւ քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը։ …Այժմ ես առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ ավարտել խաղաղության համաձայնագիրը»,- X-ի իր գրառման մեջ նշել է Շառլ Միշելը։
Նա ընդգծել է, որ կողմերի միջեւ երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել են բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը։
«Այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է»,– շեշտել է Միշելը։