Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում տեղակայված ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանում։
Հասանովը հանձնարարականներ է տվել մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու, օդային տարածքի առավել մեծ պաշտպանություն ապահովելու, մարտական հերթապահությունն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։