Եգիպտոսը ԱՄՆ-ին եւ Իսրայելին զգուշացրել է հարաբերությունները հրեական պետության հետ խզելու մտադրության մասին: Հայտարարել է, որ կդիմի այդ քայլին, եթե Գազայի հարավում Իսրայելի ռազմական գործողության պատճառով պաղեստինցի փախստականները տեղահանվեն Սինայ: Դրա մասին գրում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաներին։
Եգիպտոսը, որը Գազայի պատերազմը դիտարկում է որպես իր ազգային անվտանգության սպառնալիք, փորձում է թույլ չտալ պաղեստինցի փախստականներին անցնել իր սահմանը: Գազայում գրեթե 1,9 միլիոն մարդ կամ բնակչության մոտ 85%-ը դարձել է ներքին տեղահանված: