Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան»-ի նախաձեռնած «Հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով քննարկումը:
Միջոցառման նպատակն էր արժեւորել հետաքննող լրագրողների բացառիկ դերը կոռուպցիայի դեմ պայքարում։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, որն անդրադարձել է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ազգային ավտանգության վրա կոռուպցիայի կործանարար ազդեցությանը: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն էլ իր խոսքում ընդգծել է հետաքննող լրագրողների զգալի ներդրումը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։
Քննարկումն ամփոփվել է ԹԻՀԿ հիմնադիր Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի շնորհման արարողությամբ, որը տրվում է 9-րդ անգամ: Այս անգամ մրցանակը շնորհվել է վերջին տարիներին կոռուպցիոն հանցագործությունների մասին հրապարակումներով առավելագույնս աչքի ընկած «Հետք», «Սիվիլնեթ», «Ինֆոքոմ» լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ Տիրայր Մուրադյանին եւ Մկրտիչ Կարապետյանին՝ նշանավորելով նրանց սկզբունքային ու խիզախ գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքարում։