Կիեւի քաղաքային ռազմական վարչությունից հայտնել են, որ դեկտեմբերի 11-ի լույս, դեկտեմբերի 11-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել: Վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոյը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը խոցել են հակառակորդի թիրախները, որից հետո դրանց բեկորներն ընկել են բնակելի թաղամասերում, կան վիրավորներ։ Մասնավորապես, Կիեւի Դառնիցկի թաղամասում հարձակման հետեւանքով կոտրվել են բնակելի տներից մեկի ապակիները, վնասվածքներ են ստացել երկու մեծահասակ եւ մեկ երեխա։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ մայրաքաղաքում եւ Կիեւի մարզում դեկտեմբերի 11-ին տեղական ժամանակով 04։15-ից մինչեւ 05։02-ը (երեւանյան ժամանակով՝ 06։15-07։02) օդային տագնապ էր հայտարարվել։
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ շտապօգնության ծառայությունը կանչեր է գրանցել քաղաքի մի շարք շրջաններից, այդ թվում՝ Գոլոսեեւսկի, Դառնիցկի եւ Շեւչենկովսկի թաղամասերից։