Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նկատողություն է արել Շոտլանդիային Էրդողանի հետ առաջին նախարարի հանդիպման համար: Ըստ Բրիտանական BBC գործակալության՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնին բարկացրել էր այն, որ Շոտլանդիայի վարչապետ Համզա Յուսաֆը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ առանց ԱԳՆ ներկայացուցչի ներկայության եւ հայտնել իր դիրքորոշումը Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ։ Քեմերոնը սպառնացել է Շոտլանդիայի կառավարությանը, որ արտաքին գործերի նախարարությունը կարող է դադարեցնել արտաքին շփումների հարցում նրան օգնելը։
Ըստ Միացյալ Թագավորության օրենքների՝ ինքնավար շրջանների իշխանությունները կարող են արտաքին հարաբերություններ զարգացնել միայն այն ոլորտներում, որոնք իրենց իրավասության տակ են: Իսկ օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումներին պետք է ներկա լինեն բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները: