Դեկտեմբերի 11-ին ՄԱԿ–ի երեւանյան գրասենյակի մոտ են հավաքվել Հայաստանի եւ Արցախի մի շարք ՀԿ–ների անդամներ:
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում նրանք պահանջում են օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան գործողություններին, ջանքեր գործադրել Ադրբեջանում պատանդառված հայերին ազատելու ուղղությամբ:
Հայաստանի եւ Արցախի ՀԿ–ների անդամները ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարից պահանջում են նաեւ դիտարկել արցախահայերի վերադարձն իրենց հայրենիք` Արցախ, ձեւավորել բանակցային նոր հարթակ եւ Արցախի ժողովրդին հնարավորություն տալ տեր կանգնելու իր ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը։
Ավելի վաղ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ուղերձ են հղել միջազգային հանրությանը: