«Պուտինը դժվար թե ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ կասվի, թե նա չի ստացել այն, ինչ ուզում էր: Նա պետք է դա բացատրի ռուս ժողովրդին: Նա Ռուսաստանի առաջնորդն է»,- The Guardian-ին տված հարցազրույցում ասել է 1994-2005 թվականներին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման:
Վերջինս նաեւ համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը «կկորցնի իր դեմքը աշխարհի առաջ», եթե հրաժարվի Ուկրաինային աջակցելուց։ Պուտինի ներխուժմանը նպաստեցին Արեւմուտքի երկրների սխալները, երբ վերջիններս թույլ արձագանքեցին Մոսկվայի «ռեւիզիոնիստական նկրտումների» մասին վկայող՝ ավելի վաղ ի հայտ եկած նախանշաններին։
Ըստ Ուկրաինայի նախկին նախագահի՝ դրանք ի հայտ են եկել 2003 թվականին, երբ Տուզլա կղզու շուրջը բախում եղավ, ինչին հաջորդեց ներխուժումը Վրաստան։
«Չափազանց տհաճ էր, որ աշխարհը չարձագանքեց: Աշխարհը աղմուկ չբարձրացրեց: Պուտինը հասկացավ, որ կարող է ամեն ինչ անել, քանի որ սկզբունքային պատասխան չկար»,-եզրափակել է Կուչման: