Եվրասիական տնտեսական միության երկրների զբաղվածության ծառայության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2023 թվականի հոկտեմբերի վերջին 827,2 հազար է՝ 2022 թվականի համեմատ կրճատվելով 11,9%-ով:
Ղազախստանում գործազուրկների ցուցանիշը եղել է 3,0%, Ղրղզստանում՝ 2,6%, Ռուսաստանում՝ 0,6%, Բելառուսում՝ 0,1%։ ԵԱՏՄ-ում գործազուրկների թիվը աշխատուժի 0,9%-ն է՝ 2022 թվականի 1%-ի համեմատ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքի գնահատմամբ՝ դա հիմնականում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն եկած ժամանակավոր ներգաղթյալների զանգվածային ներհոսքի հաշվին։ Նրանց ստեղծած պահանջարկը ակտիվություն է մտցրել առեւտրի եւ սպասարկման ոլորտում։ Ռեստորանային-հյուրանոցային ոլորտում զբաղվածության թիվն աճել է 24%-ով, իսկ արդյունաբերությունում՝ 10%-ով։
Հայաստանում զբաղվածության պետական ծառայությունում գրանցված գործազուրկների (աշխատանք փնտրող) պաշտոնական թիվը 2023-ի հոկտեմբերի վերջին 47 հազար 142 է, որը երկրի ամբողջ աշխատուժի մոտ 3,4%-ն է:
Հայաստանում վերջին մեկ տարում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 6,6%-ով, իսկ աշխատանք փնտրողներինը՝ 11,4%-ով: