ԵՄ-ն դիտարկում է Ուկրաինային արտակարգ ֆինանսավորման հնարավորությունը՝ շրջանցելով ընդհանուր բյուջեն Հունգարիայի դիրքորոշման պատճառով: Դրա մասին հայտնել է The Financial Times պարբերականը:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ արտաբյուջետային ֆինանսավորումը կպահանջի ավելի շատ ժամանակ եւ գումար՝ տոկոսների եւ այլ ծախսերի տեսքով։
«Ոչ ոք չի ուզում այդ քայլին դիմել, մինչեւ խիստ անհրաժեշտություն չծագի, բայց պահեստային ծրագիր չունենալն էլ խելքին մոտ չէ»,- նշել է Financial Times-ի աղբյուրներից մեկը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը դեմ է ԵՄ ընդհանուր բյուջեից Ուկրաինային միջոցներ հատկացնելուն, ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ չէ ԵՄ այլ երկրների՝ Ուկրաինային օգնություն տրամադրելուն։