Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Մոսկվա՝ նոր քրեական գործով քննչական գործողությունների համար: Սրա մասին գրում է Baza-ն։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Նավալնին տեղափոխվել է Մոսկվա՝ վանդալիզմի գործով հետաքննչական գործողություններ իրականացնելու համար: Դեկտեմբերի 1-ին Նավալնին հայտարարել էր, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Երկրորդ մասը նախատեսում է ազատազրկում մինչեւ երեք տարի ժամկետով «մի խումբ անձանց կողմից վանդալիզմի, ինչպես նաեւ քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի համար»։
Նախօրեին Ալեքսեյ Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտարարել էր, որ ընդդիմադիր գործիչը տարվել է IK-6-ից, եւ նրա տեղն այժմ հայտնի չէ։ Երկուշաբթի առավոտյան Նավալնուն տեսակապով կրկին չէին տարել դատական նիստին։ Ընկերները վեց օր շարունակ փորձում էին պարզել, թե նա որտեղ է։