Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն, այդ թվում նաեւ ռազմական օգնության տրամադրելու հարցով:
Կառավարությունն այս մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածել:
Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում անհապաղ արտակարգ խորհրդատվություններ սկսելու նպատակով այսօր ավելի վաղ վարչապետի պաշտոնակատարը նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին:
Երեկ ուշ երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության շուրջ։ Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել: