Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր նամակ է հղել երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին՝ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
Խորհրդարանականները նամակում խոր մտահոգություն են հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների, լրագրողների եւ քաղաքական գործիչների ձերբակալությունների, Ստամբուլի կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշման վերաբերյալ:
Պատգամավորները Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ թուրքական իշխանությունների ճնշող քաղաքականությունը, պատգամավորների ձերբակալությունները, կրոնի եւ խղճի ազատությունների սահմանափակումը սպառնում են ժողովրդավարությանը:
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են Թուրքիայի հարցով նիստ հրավիրել:
Որոշվել է, որ Մեծ Բրիտանիայի պատգամավորներից կազմված ստվար պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ արեւելյան շրջանների բանտերում ստուգումներ իրականացնելու նպատակով: