Երեւանն ու Աթենքը դեկտեմբերի 14-ին ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության զարգացման մեծ ներուժը զարգացնել նոր թափով:
Երկու երկրները կհամագործակցեն նաեւ ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության եւ այլ ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։