Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը հայտնել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների հարցը» քննարկվելու է մայիսի 20-ի առավոտյան սեկցիայում՝ լիագումար նստաշրջանի վերջին օրը:
ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցը քննարկվել է ապրիլի 20-ին որպես ընթացիկ հարց, որի դեպքում որևէ փաստաթուղթ չի ընդունվում՝ ի տարբերություն հրատապ հարցերի, երբ զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Հնարավոր է, որ մայիսի 20-ին հայ ռազմագերիների խնդրով քվեարկություն անցկացվի, եւ հատուկ բանաձեւ ընդունվի։
Եվրոպական խորհրդարանի ապրիլի 20-ի նիստից հետո պատգամավորները դիմեցին Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի նախագահներին՝ նրանց հորդորելով Ադրբեջանին հարկադրել ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Մարտական գործողությունների դադարեցումից եւ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո 73 հայ զինվորական եւ քաղաքացիական անձ է վերադարձել Հայաստան: Ադրբեջանում դեռեւս շուրջ 200 հայ գերի կա: