ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիությունն ուշիուշով հետեւում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված մտահոգիչ վիճակին:
Ժոզեպ Բորելը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի ժ/պ-ի, այսօր` Ադրբեջանի արտգործնախարարի հետ` կոչ անելով երկու կողմին ծայրահեղ զսպվածություն ցուցաբերելու եւ թուլացնելու լարվածությունը:
Բորելը նշել է, որ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւս շփումների մեջ է ԵԱՀԿ նախագահության հետ:
«Սահմանի դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է իրագործվեն բանակցությունների ճանապարհով` հօգուտ տեղի բնակիչների անվտանգության: Մենք ողջունում ենք կողմերի միջեւ տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները»,- ընդգծել է գլխավոր հանձնակատարը: