Դանիան 2024-2033 թվականներին ազգային պաշտպանության համար կհատկացնի 5,7 միլիարդ դոլար: Պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել է, որ այդ միջոցները կուղղվեն սարքավորումների, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ անձնակազմի ձեռքբերմանը։
«Մեծ ծրագրեր ունենք Դանիայի զինված ուժերի վերաբերյալ: Դրանք կարտացոլվեն Պաշտպանության նոր տասնամյա համաձայնագրում»,- նշել է նախարարը: Նա հավելել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում 21 միլիարդ կրոն (մոտ 3,1 միլիարդ դոլար) կծախսվի սարքավորումների ձեռքբերման, մասնավորապես՝ հետեւակի մարտական մեքենաների եւ զինամթերքի ձեռքբերման համար։