Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարել է որ Կանադան մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճի եւ հայկական տարածք ներխուժման մասին տեղեկություններով:
Կանադայի ԱԳ նախարարը կողմերին հորդորել է հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը եւ շարունակել բանակցությունները կայուն եւ խաղաղ կարգավորման շուրջ:
«Հրադադարի ռեժիմը խաթարող եւ լարվածությունը սրող բոլոր գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է Կանադայի ԱԳ նախարարը թվիթերյան իր գրառման մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության համար: