ԵԱՏՄ բնակչության թիվը 2023-ի սկզբին եղել է 185,4 միլիոն: Նրանց 22,3%-ը կամ կամ 41,4 միլիոնն աշխատունակ տարիքից բարձր են։ ԵԱՏՄ–ում աշխատունակ բնակչության 100 մարդուն բաժին է ընկնում 23 թոշակառու` 8 տղամարդ եւ 15 կին:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության տվյալների՝ միջին կենսաթոշակի չափը 2022-ին Ղրղզստանում եղել է 96 ԱՄՆ դոլար, Ռուսաստանում` 264 ԱՄՆ դոլար, Հայաստանի Հանրապետությունում` 107 ԱՄՆ դոլար եւ այլն։
ԵԱՏՄ երկրներում տարբերություն կա նաեւ կենսաթոշակի անցնելու տարիքի մեջ: Մասնավորապես՝ Ռուսաստանում տղամարդկանց համար սահմանված է 61,5 տարեկանը, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Ղրղզստանում` 63 տարեկանը, կենսաթոշակի անցնելու տարիքը կանանց համար Ռուսաստանում սահմանված է 56,5 տարեկանը, մյուս երկրներում, ներառյալ` Հայաստանի Հանրապետությունում, 63 տարեկանը: