Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին դեկտեմբերի 19-ին հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գերմանիայի ներքին գործերի դաշնային նաԲոլոր գրառումներըխարար Նանսի Ֆեզերի հետ:
Հանդիպման շրջանակում Թբիլիսիում Վրաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է միգրացիայի եւ շարժունության համաձայնագիր:
Նանսի Ֆեզերը հայտնել է, որ Գերմանիան կուժեղացնի շրջանաձեւ ներգաղթն ու հոգ կտանի, որ Գերմանիայի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիների համար աշխատանքի լավագույն հնարավորությունները ստեղծվեն։
«Մեզ անհրաժեշտ են շատ բարձր որակավորում ունեցող աշխատողներ։ Կարեւոր է նաեւ կրթության ոլորտում փոխանակումը, ուսանողների, գիտնականների փոխանակումը ուսուցման ոլորտում: Մենք ավելի կամրապնդենք այդ ամենը»,- ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը։