ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան։
Ըստ կազմակերպության մամուլի ծառայության՝ այցի շրջանակում նախատեսվում է Տասմագամբետովի եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Տասմագամբետովը Երեւանում մտադիր է քննարկել Մինսկում այս տարվա նոյեմբերին անցկացված արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, ինչպես նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ նիստի արդյունքները: