ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:
ՀՀ ԱԳՆ-ն, մեկ անգամ եւս ընդգծելով, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, հուսով է, որ չի գնա իրադրության հետագա լարման:
«Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաեւ իր գործընկերներին տարբեր հարթակներում»,- ընդգծել է ԱԳՆ մամուլի խոսնակը: