ԱՄՆ ռազմական օգնությունն ավելի զգալի էր, քան մերը, սակայն եթե գումարենք ռազմական, ֆինանսական, տնտեսական եւ հումանիտար օգնությունը, ապա Եվրոպան շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, քան ԱՄՆ-ը։ Դրա մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Այս օգնության շնորհիվ Ուկրաինան կարողացավ դիմադրել։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը դժվարացել է ասել՝ այս հարցում կշարունակվի՞ արդյոք ԵՄ-ի միասնությունը, կշարունակվի՞ ԱՄՆ-ի աջակցությունը նոր նախագահի օրոք եւ նույնիսկ նրա ընտրվելուց առաջ:
«Այս հարցերին պետք է պատասխանել… մենք՝ Եվրոպայում, պետք է պատասխան տանք, եւ, իմ կարծիքով, պետք է ակտիվորեն կանգնեnք Ուկրաինայի կողքին, պետք է ավելին ու արագ անենք, քանի որ Ռուսաստանը ռազմավարական վտանգ է ներկայացնում ԵՄ-ի համար»,- շեշտել է Բորելը։