Պետդուման առաջարկել է արգելել տեսախաղերը՝ հայտարարելով, որ ռուսներին հավաքագրում են դրանց միջոցով:
«Մենք մտադիր ենք պայքարել տեսախաղերում խաղացող ռուսներին հավաքագրող արմատականների դեմ: Նույնիսկ դպրոցականներին են հավաքագրում եւ տարբեր պարգեւներ են առաջարկում»,- ասում է կրթության կոմիտեի անդամ Անատոլի Վասերմանը:
Նա նշել է, որ որոշ արտասահմանյան խաղեր խախտում են ռուսական տեղեկատվական օրենքները, բացի դրանից՝ կան խաղեր, որոնք ակնհայտորեն ուղղված են ռուսների դեմ, այսինքն՝ քարոզվում է ռուսատյաց բովանդակություն»։
Վասերմանը հավելել է, որ եթե սահմանափակումները չօգնեն բարելավելու իրավիճակը, ուրեմն խաղերը պետք է բոլորովին արգելվեն։