Սանկտ Պետերբուրգում 11 տղամարդ ծանուցագիր են ստացել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Դրա մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ՆԳՆ գլխավոր տնօրենության մամուլի ծառայությունը։
Ըստ զեկույցի՝ հարեւան երկրներից ներգաղթած 11 տղամարդ Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել։ Սանկտ Պետերբուրգի Կալինինսկի շրջանի ներքին գործերի նախարարության շենքում տեղի է ունեցել ՌԴ քաղաքացու երդման արարողությունը։
Նորաթուխ ՌԴ քաղաքացիների երդմնակալությունից հետո զինկոմիսարիատների եւ Սանկտ Պետերբուրգի կայազորի քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժանմունքի ներկայացուցիչները նրանց զինվորական հաշվառման ծանուցումներ են հանձնել՝ «զինվորական ծառայության անցնելու իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վերաբերյալ»։