ՀՀ-ում կես տարով՝ 2024-ի հունվարի 29-ից մինչեւ հուլիսի 29-ը, կերկարաձգվի սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի արտահանման արգելքը։
Կառավարությունը նպատակահարմար է գտել արտահանման արգելքը երկարաձգել, քանի որ վերջին տարիներին աշխարհում, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում, մետաղի ջարդոնի գները սկսել են աճել։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023-ի հունվար-օգոստոսին պողպատե շինանյութերի արտադրությունն աճել է մոտ 60%-ով՝ հասնելով 52,2 հազար տոննայի, իսկ ամրաններինը՝ 17%-ով՝ հասնելով 67,2 հազար տոննայի։
Վերջին տարիներին ՀՀ-ում սկսել է զարգանալ վերամշակվող նյութերի վրա հիմնված մետալուրգիական արտադրությունը։ Ընդ որում` արտադրվում են ինչպես ամրաններ, քանի որ ՀՀ-ում երկաթի սեփական հանքեր չկան, այնպես էլ պղնձե մետաղալարեր։ Վերջին տարիներին նման արտադրություններում աճել են նաեւ ներդրումները: Դրանց ընդհանուր ծավալը սպասվում է տարեկան մոտ 100 միլիոն դոլար, ինչը կօգնի ստեղծելու մինչեւ 750 նոր աշխատատեղ: