Հայաստանում կարգելափակվեն առանց արտոնագրի աշխատող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը «Շահումով խաղերի մասին» եւ հարակից օրենքներում համապատասխան փոփոխությունների շրջանակում:
Ըստ մեկ այլ փոփոխության` երկրում տեղակայված խաղատներ այցելող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կկարողանան խաղադրույքներ կատարել եւ շահումներ ստանալ արտարժույթով։
Այդ նպատակով խաղատները պետք է անցնեն տարեկան ֆինանսական աուդիտ, ընդ որում` աուդիտը պետք է անցկացնեն միայն առնվազն 5 ձեռնարկությունում աուդիտի փորձ ունեցող կազմակերպությունները, իսկ աուդիտորները պետք է ունենան միջազգային սերտիֆիկացում: