ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը:
«Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, եւ նրա գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Ես կոչ եմ անում պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը եւ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ անհապաղ հետ քաշելու իր ուժերը»,- նշել է կոնգրեսականը Թվիթերի իր միկրոբլոգում: