ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը դեկտեմբերի 21-ին ֆրանսիացի, գերմանացի եւ բրիտանացի գործընկերների հետ հեռախոսազրույցում հաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու գաղափարին։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի եւ Գերմանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ։
Պետքարտուղարը նշել է շրջափակված Գազայի հատվածի բնակչությանը շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու կարեւորությունը՝ նվազագույնի հասցնելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը եւ կանխելով տարածաշրջանում լարվածության հետագա սրումը։
Բլինքենը նաեւ դատապարտել է հութիների հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա եւ կոչ է արել համագործակցել ծովային անվտանգության հարցերում: Նախարարները քննարկել են նաեւ Ուկրաինային օգնություն տրամադրելու թեման։