Ռուսաստանյան խոշորագույն ավիափոխադրող «Աերոֆլոտ» ընկերությունը դեկտեմբերի 21-ից տոմսերի ամանորյա մեծ զեղչեր է հայտարարել։
Ըստ ավիաընկերության պաշտոնական կայքի՝ ակցիան գործելու է 2023 թվականի դեկտեմբերի 21-24-ը։ Ուղեւորները կկարողանան ընտրած ուղղություններով մեկնել դեկտեմբերի 22-25-ը։ Զեղչերը կհասնեն 50 տոկոսի։
Օրինակ` Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ տոմսը կարժենա մոտ 2000 ռուբլի, դեպի Նիժնի Նովգորոդ` 2.3 հազար ռուբլի, Կազան` 2.7 հազար ռուբլի, Չելյաբինսկ` 5.2 հազար ռուբլի։